27/05/2016 15:56
Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի դպրոցում Վերջին դասի միջոցառումը նվիրել են նրա հիշատակին. Լուսանկարներ
Այսօր Երևանի 147 դպրոցում անցկացված Վերջին դասի արարողությունը նվիրված էր այս դպրոցի սան, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին: Միջոցառմանը մասնակցում էին Ռոբերտ Աբաջյանի ծնողները, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տեղեկանում ենք նախարարության լրատվական ծառայությունից:
Շնորհակալություն հայտնելով ծնողներին, Երևանի քաղաքապետն ու պաշտպանության նախարարը համոզմունք են հայտնել, որ ինչպես Ռոբերտի, այնպես էլ մյուս հերոսների հիշատակը միշտ վառ է մնալու բոլորի սրտերում:
Այս տարի շրջանավարտների թվում էր նաև Ռոբերտի քույրը: