28/05/2016 15:40
ԵՄ-ն սեփական զինված ուժերը ստեղծելու որևէ ծրագիր չունի
Եվրամիությունը սեփական զինված ուժերը ստեղծելու որևէ ծրագիր չունի, մանավանդ` գաղտնի, հայտնել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչը, հայտնում «РИА Новости»-ն:
ԵՄ-ի պետությունների և երկրների կառավարությունների ղեկավարների հանձնարարությամբ մշակվող «ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության գլոբալ ռազմավարությունը» Մոգերինին քննարկման կներկայացնի ընկերակցության հունիսի 28-29-ի առաջիկա գագաթաժողովին:
Գագաթաժողովի անցկացման ամսաթիվը տեղափոխվել է հունիսի 23-24-ից, որպեսզի ԵՄ-ի առաջնորդները կարողանան քննարկել բրիտանական հանրաքվեի արդյունքները, որը տեղի կունենա հունիսի 23-ին: