30/05/2016 13:45
Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ շփումից չի խուսափում, այլ հանդիպման է. Փոխնախարար
Ազգահին ժողովում 2015-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունը նախարար Գագիկ Բեգլարյանի փոխարեն ներկայացնում էր նրա տեղակալ Արթուր Առաքելյանը:
Նա պարզաբանեց, որ նախարարը «հանդիպման էր, հետևաբար չէր կարող»:
Օրերս մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Գ.Բեգլարյանի թիկնապահները նախարարության շենքի հարևանությամբ մարդ են ծեծել, որի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:
Ա.Առաքելյանը, սակայն, հավաստիացնում է, թե նախարարի բացակայությունը պայմանավորված չէ լրագրողների հետ շփումից խուսափելու հանգամանքով և հորդորում է որևէ եզրակացություն չանել, այլ սպասել քննության ավատին:
«Ես տեղյակ չեմ, նախարար Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ ունի, թե՝ ոչ, դա կարող եք նրանից հարցնել, բայց նրա չգալը դրանով պայմանավորված չէ: Եթե չեմ սխալվում, նա արդեն հայտարարել է, որ նրանք իր թիկնապահները չեն: Դեպք է տեղի ունեցել և քննությունն ընթանում է», - լրագրողներ հետ զրույցում ասաց փոխնախարարը, չհերքելով սակայն, որ վիճաբանողների մեջ կան նաև նախարարության աշխատակիցներ:
«Մենք բոլորս դատապարտում ենք նման միջադեպերը, բայց ամեն ինչ քննությունը կպարզի: Համոզված եմ, որ բոլոր մեղավորները կպատժվեն», - ասաց նա::