30/05/2016 11:48
Իրանի արդարադատության նախարարը մի շարք հանդիպումներ կունենա Հայաստանում
Իրանի արդարադատության նախարար Մոսթաֆա Փուր Մոհամմադին այսօր, մայիսի 30-ին կայցելի Հայաստան:
Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի պաշտոնյան երկօրյա այցով Երևանում կգտնվի ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրավերով:
Նախատեսվում է, որ իրանցի նախարարը կհանդիպի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: