31/05/2016 17:28
Կառավարությունը կհայտարարի կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքի արդյունքների մասին
Կառավարությունն իր առաջիկա նիստին կհայտարարի խնայողական ռեժիմին անցնելու և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատաների արդյունքների մասին, ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի քանի լրագրողների հետ զրույցում:
«Այս հինգշաբթի մենք կհայտարարենք արդյունքները, մենք ինչ որ ասել ենք իրականացնելու ենք, հետևողական ենք լինելու մեր խոստումների, հանձնարարությունների մեջ, մեր թիմը՝ նախագահի գլխավորությամբ, այն ինչի մասին բարձրաձայնել ենք, իրականացնելու ենք, ուղղակի ձեզ պիտի խնդրեմ՝ մի քիչ համբերեք», - ասել է վարչապետը:
Անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, որ միգուցե շաքարավազի ոլորտում մենաշնորհը օրենքով ամրագրվի, Հ.Աբրահամյանն ասել է. «Ես չեմ կարծում, որ ինքը նման հայտարարություն է արել, ես իրեն հարցրել եմ, նման բան չի ասել, մի քիչ խեղաթյուրված է իր խոսքը. որևէ մի նախարար կառավարությանը, վարչապետին հակառակ բաներ չի կարող ասել»: