09/06/2016 19:54
«Սպորտլանդիա» խանութը մեկնաբանել է իր կողմից մոլորեցնող գովազդ կիրառելու ահազանգը. Լուսանկարներ
Ունենալով 7 տարվա աշխատանքային փորձ այս բնագավառում դեռ չեմ ֆիքսել դեպք, երբ հաճախորդը իրոք ընթերցի և ծանոթանա կազմակերպության կողմից անցկացվող ակցիայի պայմաններին, Aysor.am-ի հարցմանն այսպես է պատասխանել «Սպորտլանդիա» խանութի տնօրեն Աննա Սողոյանն՝ անդրադառնալով խանութի կողմից մոլորեցնող գովազդ իրականացնելու ահազանգին:
«Ի պատասխան մի քանի օր առաջ լույս տեսած հոդվածի , որը վերաբերում է «Սպորտլանդիա» խանութ սրահի բոնուսային ակցիաներին, տեղեկացնում եմ,որ ունենալով 7 տարվա աշխատանքային փորձ այս բնագավառում դեռ չեմ ֆիքսել դեպք, երբ հաճախորդը իրոք ընթերցի և ծանոթանա տվյալ կազմակերպության կողմից անցկացվող ակցիայի պայմաններին, այնուհետ համաձայնվի մասնակցել կամ՝ ոչ:
Համոզված եմ, որ նույնիսկ տեղեկատվական թերթիկները տուն հասնելուն պես աղբամանն են նետում՝ կարդալու փոխարեն, իսկ հետո բողոքում են, որպես խաբված հաճախորդ: Կից ներկայացնում ենք բոնուս ակցիաների հետ կապված տեղեկատվական թերթիկը, որը տեղադրված է մեր բոլոր տոպրակներում, ինչպես նաև՝ դրամարկղում և բոնուս քարտ ստանալիս լրացվող բլանկի օրինակը»,- ասված է «Սպորտլանդիայի» տնօերենի պատասխանում: