30/06/2016 20:38
Հատուկ չվերթների շնորհիվ Վերին Լարսի փակ անցակետից Հայաստանի 196 քաղաքացի է տեղափոխվել հայրենիք
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Ан-148 ինքնաթիռը Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից բարեհաջող Երևան տեղափոխեց Հայաստանի ևս 50 քաղաքացիների, փոխանցում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Սա արդեն թվով 4-րդ ինքնաթիռն է, որով հայրենիք են տեղափոխվում Վերին Լարսի փակ անցակետի պատճառով Հայաստան գալու հնարավորությունից զրկված ՀՀ քաղաքացիները:
Իրականացված հատուկ չվերթների շնորհիվ Հայաստանի 196 քաղաքացիներ են վերադարձվել հայրենիք:
Այդ չվերթները իրականացվել են Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում: