16/07/2016 02:39
Ստամբուլից թռչող օդանավը վայրէջք է կատարել Երևանում
Երևանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Ստամբուլից թռչող օդանավը:
Ավելի վաղ, Ստամբուլի միջազգային օդանավակայանում հետաձգված թռիչքների ցանկում էր նաև դեպի Երևան կանոնավոր չվերթը, որն իրականացնում է թուրքական Ատլաս-ջեթ ավիաընկերությունը։
Օդանավը պետք է վայրէջք կատարեր «Զվարթնոց» օդանավակայանում Երևանի ժամանակով 02:00-ին, սակայն վայրէձք է կատարել 02:10-ին:
Մինչդեռ Երևանից Ստամբուլ չվացուցակում որևէ փոփոխություն այս պահին չկա: Չվերթը նախատեսված է 07:50-ին: