22/07/2016 13:00
Եվրոպայի լիգա․ «Շիրակը» դուրս մնաց պայքարից
Եվրագավաթներում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին ներկայացուցիչ «Շիրակը» չկարողացավ հաղթարահել Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի արգելքը։
Տրնավայի «Սպարտակի» հետ Գյումրիում կայացած հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով, իսկ պատասխան խաղում Վարդան Բիչախչյանի թիմը 0։2 հաշվով պարտություն կրեց։ «Սպարտակի» կազմում աչքի ընկան Իվան Շրանցը և Ռոբերտ Տամբեն։
Հիշեցնենք, որ առաջին փուլում «Շիրակը» հաղթել էր «Դիլային»։ Եվրոպա լիգայում Հայաստանի ներկայացուցիչներից «Փյունիկն» ու «Բանանցը» չէին հաղթահարել առաջին փուլի արգելքը, իսկ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում հանդես եկող «Ալաշկերտը» երկրորդ փուլում պարտվել էր Թբիլիսիի «Դինամոյին»։