22/07/2016 16:02
Կրեմլ. Ռուսաստանը կարող է ավելացնել իր զինվորականների կոնտինգենտը Սիրիայում
Ռուսաստանը անհրաժեշտության դեպքում կարող է օպերատիվ կերպով ավելացնել իր զինվորականների կոնտինգենտը Սիրիայում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ երբ կայացվում էր Սիրիայում ռուսական ավիացիոն կոնտինգենտի կրճատման մասին որոշում, «դուք հիշում եք, որ թե՛ մեր նախագահը, թե՛ զինվորականները հայտարարեցին, որ ժամանակավոր ենթակառուցվածքն այնտեղ է մնում, ու անհրաժեշտության դեպքում կոնտինգենտը կարող է շատ օպերատիվ կերպով ավելացվել»:
Նա նաև նշել է, որ հարցը դեռ հրատապ չէ:
«Այս հարցը արդեն զինվորականներին է պետք ուղղել, նման պոտենցիալ հնարավորություն նախագահը վաղուց է արձանագրել»,- հավելել է Պեսկովը: