22/07/2016 13:14
Նիցցայի ահաբեկչության գործով կասկածյալներին մեղադրանքներ են առաջադրվել
Ֆրանսիայում մեղադրանք են առաջադրել հինգ քաղաքացիների, որոնց կասկածում են Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցություն ունենալու համար, որի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դատարանի առջև կանգնել են 22-ից 40 տարեկան 4 տղամարդ և մեկ կին: Նրանցից երեքը մեղադրվում են ահաբեկչության նպատակով մի խումբ անձանց սպանության, երկուսը՝ ահաբեկչության հետ կապված զենքի շրջանառության օրենսդրությունը խախտելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր դատախազ Ֆրանսուա Մոլինն՝ ահաբեկչություն իրականացնողը դրան նախապատրաստվել է մի քանի ամիս և ունեցել է համախոհներ: