26/07/2016 16:14
Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը ծանր կայուն է, բուժում է ստանում 13 անձ. Հայթայան
Հուլիսի 17-ից մինչև օրս Երևանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով այս պահին մայրաքաղաքի տարբեր բժշկական հաստատություններում բուժվում է 13 անձ, որից 5-ը` ոստիկան, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
«Բոլորին ողջ ծավալով ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Ծանր կայուն է գնահատվում միայն հուլիսի 17-ին հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը», - նշեց Ա.Հայթայանը:
Հուլիսի 17-ին զինված հարձակման ընթացքում հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Թաթուլ Թամրազյանի վիճակն արդեն կայուն է:
«Թաթուլ Թամրազյանի մոտ բավականին դրական դինամիկա կա, վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ», - տեղեկացրեց Ա.Հայթայանը: