23/08/2016 10:35
ԲՀԿ-ական. Ժողովուրդն իրավունք ունի պահանջելու Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական դաշտ. «Առավոտ»
«500.000 վստահության քվե տված ժողովուրդն իրավունք ունի պահանջելու Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական դաշտ։ Սա հանրային պահանջ է, որը պետք է սպասարկի պետության շահը՝ ի դեմս ժողովրդի»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է ԲՀԿ քաղխորհրդի անդամ, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը։
Նա կարծում է, որ ազգային համաձայնությունից առաջ ազգային հաշտություն պետք է կնքվի, որի շահառուներից մեկը Գագիկ Ծառուկյանն է.
«Երկրորդ ուժային բևեռը ի վիճակի է ձևավորելու հենց Գագիկ Ծառուկյանը՝ իր հիմնադրած քաղաքական ուժի և ժողովրդի գլխավորությամբ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքային անդամները մեր բոլոր հանդիպումներում Ծառուկյանի վերադարձի պահանջն են հնչեցնում՝ ակնկալելով միայն դրական պատասխան»,- ասել է նա: