23/08/2016 12:25
Գերմանիայի բնակիչներին հորդորում են ջրի և սննդի պաշար հավաքել՝ արտակարգ իրավիճակների համար
Սառը պատերազմի ժամանակներից ի վեր առաջին անգամ Գերմանիայի կառավարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս ջրի և պարենի պաշար ունենալ՝ երկրում արտակարգ դրության դեպքում օգտագործելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ընդդիմադիր կուսակցություններից Բունդեսթագի մի քանի պատգամավորներ հայտարարում են, որ քաղաքացիական պաշտպանության այս նոր հայեցակարգը, որն օգոստոսի 24-ին կքննարկի նախարարների կաբինետը, ոչ այլ ինչ է, քան բնակչության ահաբեկում:
Գերմանիայի բնակիչներին խորհուրդ է տրվում պարենի պաշար ունենալ, որը կբավականացնի 10 օր: Իշխանությունները դա բացատրում են նրանով, որ աղետի դեպքում մարդիկ կարող են կտրված լինել փրկության ծառայություններից: Ջրի պաշարները պետք է բավականացնեն առնվազն հինգ օրվա համար՝ օրական երկուական լիտր մեկ մարդու հաշվով:
Frankfurter Allgemeine (FAZ) նորությունների ինտենետ-պորտալի համաձայն՝ քաղաքացիական պաշտպանության նոր հայեցակարգը շարադրված Է 69-էջանոց փաստաթղթում, որը մշակել է Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը: