24/08/2016 09:38
Ն. Գալստյան. Տեղի ունեցավ հանցագործություն, որին աջակցություն հայտնեցին ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթը զրուցել է ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանի հետ:
Խոսելով ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին՝ վերջինս ասել է. «Առիթ ունեցել եմ ասելու և այժմ էլ կասեմ՝ տեղի ունեցավ հանցագործություն, որին հրապարակավ, տան մեջ կամ սոցիալական ցանցերում իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ։ Այսինքն՝ իհարկե, ՊՊԾ գնդի գրավումը հանցագործություն էր, իհարկե, զենքով աշխարհում հարցերի լուծումը երբեք չի հանգեցնում բարեփոխումների և ավելի լավ երկիր ունենալու տեսլականի։ Դրա հետ մեկտեղ, սակայն, արձագանքը ցույց տվեց, որ հասարակության մի ստվար հատվածը կողմ էր նման հանցագործության, ինչը, սակայն, հետևանք է։ Հետևանք է երկրում անկախությունից հետո կուտակված և այդպես էլ լուծում չունեցող բազմաթիվ պրոբլեմների, օլիգարխիայի, կրիմինալի և քաղաքական իշխանության սերտաճման, բազմաթիվ անօրինությունների։ Եվ, ցավոք, այո՛, ռուբիկոնը կրկին անցած է, և միայն արմատական, վիրահատական մեթոդներով բարեփոխումները, այս լճացված վիճակի վերացումը կարող են կանխարգելել նորանոր հանցագործությունները»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: