24/08/2016 09:46
Ընդդիմադիր պատգամավորի որդին պաշտոն է ստացել
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդին՝ Հակոբ Մանուկյանը, օրերս նշանակվել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Էներգետիկայի պետական տեսչության» պետ։ Նախկինում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել էր ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնը։
«Ժողովուրդը» Աբրահամ Մանուկյանից փորձել է պարզել, թե ինչպես է ստացվել, որ ընդդիմադիր հոր որդին նման պաշտոնի է նշանակվել։
«Ինքը տարիներ շարունակ բավական երկար աշխատանքային ստաժ ունի, տարբեր պետական գերատեսչություններում ղեկավար է աշխատել, դրա մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, ոչ էլ այդպես սարսափելի ոգևորված ենք»,– թերթի հարցմանն ի պատասխան ասել է Մանուկյանը։
«Այս նշանակման մեջ հաջորդ ուշագրավ կողմն այն է, որ Ա. Մանուկյանը համարվում է իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ-ի առանցքային դեմքերից մեկը, որը, ըստ ԲՀԿ վերնախավի, երկար ժամանակ Է՝ «կուսակցության փողերը վերցրել է ու հեռացել»։ Ստացվում Է՝ այդ փաստն ամենևին Էլ չի խանգարում որդու առաջխաղացմանը»,-մեկնաբանել է թերթը։