24/08/2016 09:21
Մասիսի գործող քաղաքապետի որդին պաշտոն է ստացել
Մասիսի գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանը սեպտեմբերի 18-ի ընտրություններին կաջակցի իր երիտասարդ կուսակից Դավիթ Համբարձումյանին, որին հարազատ կուսակցությունը նախընտրել է իրենից։ Չնայած տեղեկություններին, թե Հակոբյանը նեղսրտել է, որ մարզային կառույցն իրենից երես է թեքել, վերջին օրերին նա սկսել էր Համբարձումյանի հասցեին դրական արտահայտվել։ Հակոբյանի այդ աջակցությունը պարզապես կուսակցական կարգապահությամբ չէ պայմանավորված․ «Հրապարակը» տեղեկացել է, որ նրա որդուն պաշտոն են խոստացել։
«Երեկոյան արդեն թերթի աղբյուրները հաստատել են այս լուրը․ Սաշա Հակոբյանի որդին՝ Հովհաննես Հակոբյանը, արդեն իսկ նշանակվել է Մասիսի անձնագրային ծառայության պետ։ Երեկ նրան ներկայացրել են ոստիկանության անձնագրայինի աշխատակազմին»,-գրել է «Հրապարակը»: