25/08/2016 17:00
Կանադայի իշխանությունները խնդրում են ամերիկացիներին իրենց երկիր զենք չբերել
Կանադայի կառավարությունը դիմել է ամերիկացիներին՝ խնդրելով երկիր մուտք գործելիս իրենց հետ զենք չբերել, հայտնում է Gazeta.ru-ն:
«Մենք խնդրում ենք ձեզ զենքը թողնել տանը, եթե պատրաստվում եք ճանապարհորդել Կանադայում կամ Կանադայի տարածքով անցնել: Եթե դուք, այնուամենայնիվ, ուզում եք ճանապարհորդել հրազենով, ապա այն պետք է հայտարարագրել հենց առաջին անցակետում»,-ասված է հայտարարությունում:
Ինչպես նշվում է, այդ խնդրանքը պայմանավորված է նրանով, որ հաճախակի են դարձել ամերիկացիների կողմից արգելված զենք Կանադայի տարածք անցկացնելու փորձերը:
Կանադայում և ԱՄՆ-ում զենք կրելու վերաբերյալ օրենքները շատ տաբեր են, ասվում է հոդվածում: Եթե ամերիկացիներն իրավունք ունեն հասարակական վայրերում զենք կրել՝ Սահմանադրությանը համապատասխան, ապա կանադացիներին դրա համար պետք է համապատասխան թույլտվություն ստանալ: