26/08/2016 17:01
ԶԼՄ. Բոլիվիայի ՆԳՆ ղեկավարի տեղակալին ծեծելով սպանել են
Բոլիվիայի Fedecomin ռադիոյի տնօրեն Մոյսես Ֆլորեսը հայտնել է, որ երկրի ներքին գործերի փոխնախարար Ռոդոլֆո Իյանեսին բողոքող հանքափորները առևանգել են ու սպանել, հայտնում է Gazeta.ru–ն:
Փոխնախարարին սպանել են ծեծելով: Ռադիոկայանը հայտնում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Պանդուրո քաղաքում:
Հաղորդվում է, որ իշխանություններն առայժմ պաշտոնական հայտնել են միայն Ռ. Իյանեսի առևանգման մասին: