27/08/2016 13:56
Լևոն Բարսեղյանը կմասնակցի Գյումրու ընտրություններին
Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի է ունեցել ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր Վահան Խաչատրյանի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի համահիմնադիր, «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր և Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի հանդիպումը, որով եզրափակվել են մոտ չորս ամիս տևած բանակցությունները` Գյումրու կայանալիք ավագանու ընտրություններում միացյալ ջանքեր ներդնելու մասին:
ԳԱԼԱ-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ բանակցությունների ընթացքում քննարկվել և վերլուծվել են նախընթաց տարիներին Բարսեղյանի և Խաչատրյանի անձնական և գործնական հարաբերությունները: Վ. Խաչատրյանը Լ. Բարսեղյանին առաջարկել է լինել Գաղափարակից լիբերալների ալյանս կուսակցության (ԳԱԼԱ) ավագանու անդամների թեկնածուների ցուցակում:
Լևոն Բարսեղյանն ասել է, որ կլինի ԳԱԼԱ կուսակցության թեկնածուների ցուցակում՝ մնալով անկուսակցական: