27/08/2016 12:32
Երևանի շենքերից մեկում հրթիռահրետանային արկ է հայտնաբերվել
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Երևանի շենքերից մեկի նկուղից արկ է գտել, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի նկուղում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ 1965 թ. ծնված Սարգիս Խ.-ն հայտնաբերել է «ԲՄ-22» տիպի հրթիռահրետանային արկ, որը ՀՀ ՊՆ սակրավորների կողմից տեղափոխվել է զորամաս` վնասազերծելու նպատակով:
Կատարվում է հետաքննություն: