29/08/2016 18:03
Անդրիաս Ղուկասյանի մոտ պաթոլոգիական շեղումներ չեն հայտնաբերվել
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ վերջինիս կնոջ՝ Անահիտ Թարխանյանի՝ ՄԻՊ աշխատակազմ ներկայացրած դիմումի մեջ հնչած մտահոգությունների առնչությամբ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը տեղեկացրել էր, որ վերջինիս առողջական վիճակը բավարար է, ենթարկվել էր արյան և մեզի լաբորատոր հետազոտության, ինչի արդյունքում պարզվել էր, որ կլինիկական ցուցանիշները գտնվում էին նորմայի սահմաններում:
«Այսօր` օգոստոսի 29-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրիաս Ղուկասյանը ենթարկվել է նաև սոնոգրոֆիկ հետազոտության, ինչի արդյունքում պաթոլոգիական շեղումներ չեն հայտնաբերվել», - հայտնում են ՔԿՎ հանրային կապերի բաժնից: