29/08/2016 17:23
Երևանում ՌԴ քաղաքացու ձերբակալման պատմության մեջ կա քաղաքական ենթատեքստ. Պաշտպան
Երևանում ՌԴ քաղաքացու ձերբակալման պատմության մեջ կա քաղաքական ենթատեքստ, դա արվել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները խզելու համար, լրագրեղների հետ զրույցում ասաց նախօրեին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Սերգեյ Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանը:
«Քրեական հանցագործության մասին խոսք չկա, սա քաղաքական շատ գռեհիկ սադրանք է: Այս ամենը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների խզման նպատակ է ունեցել», - ասաց փաստաբանը:
Վերջինս ներկայացրեց, որ ամերիկյան գաղտնի գործակալներն առաջարկել են Միրոնովին գնել գիշերային տեսողության սարքեր, որոնք ազատ վաճառվում են ԱՄՆ-ում, սակայն արգելվում է դրանց արտահանումը, նա էլ համաձայնել է ու փորձել է գնել:
«Իմ պատպանյալը գումարը փոխանցել է և ապրանքը պետք է փոխանցվեր Ռուսասատան, իսկ երբ ուղարվում է, պարզվում է արկղում ոչ մի բան չկա՝ դատարկ է: Այս ամենը տեղի է ունեցել 2014թ , իսկ այդ սարքերը գնելու համար Միրոնովը փոխանցել է 50 000 ԱՄՆ դոլար: Առաջարկվել է գնել ապրանքը, որը Ամերիկայի տարածքում ազատ վաճառվում է, իսկ արտահանելն արգելված է», - հայտնեց նա:
Վերջինս հարկ համարեց նշել, որ եթե Միրոնովը չլիներ ՌԴ քաղաքացի, ապա այս ամենը չէր լինի:
«Այս պատմությունը պայմանավորված է նրանով, որ նա Հայաստան էր գալիս», - ասաց Ս.Միրոնովի փաստաբանը: