30/08/2016 15:14
Աշոտ Պետրոսյանի վիրահատությունը կմեկնարկի մեկ ժամից
«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի վիրահատությունը կմեկնարկի մեկ ժամից: Այս մասին լրագրողներին հայտնեց «Էրեբունի» ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանը:
«Վիրահատությունը կտևի 2-2,5 ժամ: Սա վերջին վիրահատությունը կլինի: Վիրահատությունցի հետո Պետրոսյանը մի քանի օր կմնա հիվանդանոցում՝ հետվիրահատական շրջանում բարդություններից խուսափելու համար», - ասաց Մ.Մանուկյանը:
Անդադառնալով Արամ Մանուկյանի առողջական վիճակին՝ ԲԿ տնօրենը նշեց. «Կատարվել է ոսկրային բեկորների և կոտրվածքի ֆիքսում հատուկ մետաղային հարթակաով: Հետվիրահատական բարդությունների խուսափելու համար Արամ Մանուկյանը ևս մի քանի օր կմնա վերակենդանացման բաժանմուքնում, իսկ հետագա բուժման մասին կտեղեկացվի», - ասաց նա՝ հավելելով, որ Արամ Մանուկյանն ու Աշոտ Պետրոսյանը հետագայում հաշմանդամության խնդիր չեն ունենա: