30/08/2016 13:54
Ավտոմեքենանաների մգեցված ապակիների դեմ պայքարի երկրորդ փուլը կսկսվի սեպտեմբերին
Սեպտեմբերի 10-ից Ճանապարհային ոստիկանությունը սկսելու է ավտոմեքենանաերի մգեցված ապակիների դեմ պայքարի 2-րդ փուլը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։
«Սեպտեմբերի 10-ից գունամշակված առջևի հողմապակիով երթևկեող այն տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ արձանագրություներ են կազմվելու, որոնք համապատասխան ստանդարտների խախտում կունենան իրենց մոտ։ Հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու վերաբերյալ մենք որոշակի ժամանակ տրամադրեցինք, որ կարողանան ինքնակամ թաղանթը հեռացնել, հունվարի 18-ից հետո սկսեցինք օրենքը կիրառել եւ պատասխանատվության միջոցներ ձեռնարկել թաղանթապատված հողմաապակիով երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ», - ասաց նա։
«Այսօր մենք հայտարարում ենք, եւ տրվում է 12 օր ժամանակ մեր վարորդներին այդ խախտումները վերացնելու համար։ Իրենք ունեն դեռեւս ժամանակ, որպեսզի գունամշակված ապակիները բերվեն գործարանային տեսքի», - հայտնեց Նորիկ Սարգսյանը։
Վերջինս տեղեկացրեց, որ առաջին փուլը տրանսպորտային միջոցների առջևի թաղանթապատ դիմապակու դեմ պայքարն էր, որը մեկնարկել էր հունվարին, իսկ սեպտեմբերի 10-ից արձանագրություններ են կազմելու առջեւի գունամշակված հողմապակիով երթեւեկող վարորդների նկատմամբ։