31/08/2016 10:32
Ֆրանսիայում Coca-Cola-ի գործարանում հայտնաբերվել է 50 մլն եվրոյի կոկային
Ֆրանսիայի Մարսել քաղաքի մերձակայքում տեղակայված Coca-Cola ընկերության գործարանի աշխատակիցները հայտնաբերել են 50 մլն եվրո արժողությամբ 370 կգ կոկային, հայտնում է Gazeta.ru-ն:
Մանրամասնվում է, որ թմրանյութով բեռը լցված է եղել պլաստմասե տարրաների մեջ և տեղադրված էր կոնտեյներում, որը գործարան էին բերել Լատինական Ամերիկայից:
Ոստիկանության աշխատակիցները հետաքննություն են իրականացնում: