23/09/2016 20:35
Էրդողան. ԱՄՆ-ն սիրիացի քրդերին զենք է մատակարարում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Սիրիայում զինված քուրդ խմբավորումներին մատակարարում է ռազմամթերք, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը նրան տեղեկացրել է՝ այդ մասին որևէ տեղեկություն չունի, հայտնում է РИА Новости-ն:
«Ես Բայդենին նախօրեին հարցրել եմ, դուք տեղյա՞կ եք այդ մասին: Նա պատասխանել է՝ ոչ, այդ ժամանակ ես ասել եմ, որ տեղեկացված եմ»,- հայտարարել է Էրդողանը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն զենք մատակարարելով քրդերին, ովքեր պայքարում են «Իսլամական պետության» զինյալների դեմ Սիրիայի սահմանին՝ «սխալ գործողություններ» է իրականացնում ամբողջ աշխարհի աչքի առաջ: