23/09/2016 19:56
Երևանյան փոխանակման կետում քաղաքացին սմարթֆոն է գողանում. Ոստիկանությունը փնտրում է գողին (Տեսանյութ)
Ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած կինը հայտնել է, որ Բագրատունյաց փողոցում գործող սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետից գողացել են իր բջջային հեռախոսը:
Ըստ կնոջ պատմածի՝ փող փոխանցելուց հետո բջջայինը մոռացել է փոխանակման կետի պատուհանագոգին: Երբ վերադարձել է, հեռախոսն արդեն չկար:
Ձայնագրության մեջ երևում է կնոջ հեռախոսը գաղտնի հափշտակած անձը: Ոստիկանությունը նրան ճանաչողներին կամ նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին կամ զանգել 1-02: