26/09/2016 15:03
Deutsche Welle-ն Թուրքիայի իշխանություններին դատի է տվել առգրավված հարցազրույցի պատճառով
Գերմանական Deutsche Welle մեդիակորպորացիան Անկարայի դատարանում հայց է ներկայացրել Թուրքիայի կառավարության դեմ` պահանջելով հրապարակել երիտասարդության և սպորտի հարցերով նախարարի` նախկինում առգրավված հարցազրույցը, հայտնում է ТАСС-ըч հղում անելով կոնցեռնի հայտարարությունը:
«Այդ գործողությունները ոչ մի ընդհանուր բան չունեն իրավական պետության ձևաչափի և ժողովրդավարության հետ: Իրավական գործողությունների շրջանակում մենք թուրքական կողմին կոչ ենք անում անմիջապես հրապարակել մեր նյութը», - ասել է Deutsche Welle-ի ղեկավար Պետեր Լիմբուրգը:
Ավելի վաղ սպորտի նախարարությունը կորպորացիայից առգրավել էր գերատեսչության ղեկավար Ակիֆ Չահատայ Կիլիչի հետ հարցազրույցի ձայնագրությունը: Գերմանական ԶԼՄ-ների տվյալներովч նախարարին դուր չեն եկել թղթակցի հարցերը, այդ թվում` թուրքական հասարակությունում կանանց դերի վերաբերյալ: