27/09/2016 15:50
Արտեմ Ասատրյանը վերանշանակվեց
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը վերանշանակվեց իր պաշտոնում, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արտեմ Ասատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում: