01/10/2016 15:38
Հռոմի պապը պատարագ է մատուցել Թբիլիսիում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վրաստան այցի երկրորդ օրը պատարագ է մատուցել Թբիլիսիի Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում, հայտնում է РИА Новости-ն:
Պատարագին ներկա են եղել Վրաստանի նախագահն ու առաջին տիկինը, օրենսդիր ու գործադիր իշխանությունների, դիվանագիտական կորպուսի ու կրոնական տարբեր դավանանքների ներկայացուցիչներ։
Վրացական հեռուստաալիքները, ինչպես նաև միջազգային ԶԼՄ-ները Հռոմի պապի ելույթը հեռարձակել են ուղիղ եթերով։