13/10/2016 19:00
Սիրիայում անհետ կորած և առևանգված է համարվում ավելի քան 15 հազար մարդ
Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր անհետ կորած և առևանգված է համարվում ավելի քան 15 հազար մարդ. РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի ազգային հաշտեցման հարցերով նախարար Ալի Հայդարը։
«Ավելի քան 15 հազար առևանգված և անհետացած։ Մեծ թվով մարդիկ պատանդ են պահվում «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման ձեռքերում»,- հայտարարել է նախարարը։
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականի մարտից։