20/10/2016 18:24
Պայմանագրային զինծառայողները, վթարի ենթարկվելով, գլխիվայր հայտնվել են դաշտում. Կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Volkswagen Polo մակնիշի 34 TQ 334 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մեծավան-Տաշիր ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում, այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Տաշիր բժշկական կենտրոն:
ՃՈ-ն ու ոստիկանությունը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են: