24/10/2016 11:34
WikiLeaks-ը հերքում է, թե Ասանժը կապ ունի ԱՄՆ ընտրությունների վերաբերյալ տվյալների հրապարակման հետ
WikiLeaks-ից հերքում են ԱՄՆ ընտրությունների վերաբերյալ փաստաթղթերի հրապարակ Ասանժի մասնակցություննման գործին
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքից չի հրապարակել փաստաթղթեր՝ կապված ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի հետ։ Այս մասին ասվում է կայքի հայտարարությունում, որը հրապարակվել է Twitter-ում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Էկվադորը զրկել է Ասանժին ինտերնետի հասանելիությունից, հայտարարվել է, որ դա արվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի խնդրանքով։
Հայտարարությունում նշվում է, որ WikiLeaks-ը ընդունում է Էլվադորի իրավունքը որոշելու, թե ինչպես պաշտպանել երկրի քաղաքականությունը ոչ ճիշտ մեկնաբանելու փորձերից մեդիախմբերի և երկրների կողմից՝ միևնույն ժամանակ երաշխավորելով մարդու իրավունքների պաշտպանություն Ասանժի նկատմամբ։
«WikiLeaks-ը Էկվադորի իրավասության տակ գտնվող տարածքից երբեք որևէ բան չի հրապարակել և չի նախատեսում անել նման բան։ Նույն կերպ պարոն Ասանժը չի հրապարակել փաստաթղթեր դեսպանատան տարածքից՝ կապված ԱՄՆ-ում ընտրությունների հետ»,-ասվում է փաստաթղթում։
WikiLeaks-ում ընդգծել են, որ կայքի հիմնադիրը չի աջակցում ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ոչ մի թեկնածուի։
WikiLeaks Editorial Board statement on the status of Julian Assange, Ecuador and the US election pic.twitter.com/bYyWwMG5Ox
— WikiLeaks (@wikileaks) October 24, 2016