24/10/2016 14:14
ԵՄ–ն կքննարկի Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ամբողջական չեղարկման հնարավորությունը
Եվրահանձնակատարները կքննարկեն Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցների ամբողջական չեղարկման հնարավորությունը, ասված է հանրապետության Նախարարների խորհրդի հայտարարության մեջ, որն արվել է բելառուսական պատվիրակության՝ Բրյուսել այցի արդյունքում, հայտնում է РИА Новости–ն։
Պատվիրակությունը գլխավորում էր փոխվարչապետ Անատոլի Կալինինը։ Նա բանակցել է ԵՄ 2 գլխավոր հանձնակատարների՝ տրանսպորտի և հարևանության քաղաքականության հանձնակատարների հետ։
Բացի այդ, հանդիպումներ են կայացել խոշոր արդյունաբերական կառույցների ղեկավարների հետ։ Հարևանության քաղաքականության հանձնակատար Յոհաննես Հանի հետ բանակցությունների ժամանակ Բելառուսի փոխվարչապետն «անդրադարձել է ԵՄ պատժամիջոցների լիակատար չեղարկման հնարավորությանը», տեղեկացնում է Բելառուսի Նախարարների խորհրդը։