24/10/2016 11:41
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, հայտնում է Gazeta.ru-ն
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,59 տոկոսով՝ հասնելով 50,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,46 տոկոսով՝ հասնելով 51,54 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: