25/10/2016 18:23
«Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Հրանտ Թադևոսյանը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն է նշանակվել Հրանտ Թադևոսյանը, ով ավելի վաղ զբաղեցնում էր ընկերության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը:
Նա գլխավոր տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել այն բանից հետո, երբ գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշանակվել էր Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար:
Ինչպես տեղեկացնում է «Գազպրոմ» ընկերության լրատվական ծառայությունը, այսօր «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գրասենյակ ու աշխատակիցներին ներկայացրել է նոր տնօրենին:
Հրանտ Թադևոսյանը ծնվել է 1962թ.-ի ապրիլի 30-ին: