26/10/2016 12:31
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը 10 հազար դրամով Գյումրի-Մոսկվա թռիչքներ կիրականացնի
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի նոյեմբեր ամսվա վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել, տեղեկացնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի լրատվական ծառայությունից:
Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից:
Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին: