26/10/2016 11:07
Հայաստանում դյուրինացել է գործարարությամբ զբաղվելը. Համաշխարհային բանկի զեկույց
Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի տնտեսությունները Համաշխարհային բանկի խմբի գործարարության դյուրինության զեկույցում լավագույն բարելավողների շարքում են, տեղեկացնում են Համաշխարհային բանկի լրատվական ծառայությունից:
Տարածաշրջանի տնտեսություններն անցյալ տարի իրականացրել են գործարարության՝ ընդհանուր թվով 57 բարեփոխումներ՝ ըստ այսօր հրապարակված՝ «Գործարարություն 2017: Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի:
Այս տարի Հայաստանը 38-րդ տեղում է «Գործարարություն 2017» զեկույցում ընդգրկված 190 տնտեսությունների շարքում՝ 5 միավորով բարձրանալով անցյալ տարվա՝ «Գործարարություն 2016» զեկույցում զբաղեցրած 43-րդ տեղից (մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված վերահաշվարկի և մեկ տնտեսություն՝ Սոմալիան ավելացնելու արդյունքում):
«Գործարարություն 2017» զեկույցում Հայաստանը 1.47կետով բարելավել է նաև իր՝ հեռավորություն սահմանագծից ցուցանիշը՝ անցյալ տարվա 73.63%-ից հասնելով 72.16%-ի:
Հայաստանը դյուրինացրել է գործարարությամբ զբաղվելը զեկույցում ընդգրկված երկու ոլորտում՝ վարկի ստացում և պայմանագրերի կիրարկում: Մասնավորապես, երկիրն ուժեղացրել է վարկերի հասանելիությունը՝ ընդունելով գործարքների ապահովության մասին նոր օրենք, որով հիմվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ժամանակակից և կենտրոնացված գրանցամատյան և բարելավել է իր՝ վարկերի մասով տեղեկատվական համակարգը՝ անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենքի ընդունմամբ:
Հայաստանը դյուրինացրել է նաև պայմանագրերի կիրարկումը՝ կամավոր հաշտարարությունը կանոնակարգող համապարփակ գլուխ ներդնելու և հաշտարարությունից օգտվելու նպատակով կողմերի համար ֆինանսական խթաններ հիմնելու արդյունքում: