26/10/2016 14:51
Մոսկվայի մերձակա մայրուղում ՃՏՊ-ի զոհերի թիվը հասել է 7-ի
Ռուսաստանի մայրաքաղաքի մերձակա մայրուղում Միկրոավտոբուսը բախվել է երկու բեռնատարի, զոհվել է 7 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել՝ 6-ը, հայտնում է ТАСС-ը:
Նախնական վարկածի համաձայն՝ միկրոավտոբուսը չի պահպանել անհրաժեշտ հեռավորությունը: Մեքենան սլացել է 100 կմ/ժամ արագությամբ ու վտանգավոր հեռավորության վրա է գտնվել բեռնատարից: Հաղորդվում է, որ միկրոավտոբուսում եղել է 12 ուղևոր: