26/10/2016 14:32
Էստոնիայում կտեղակայվի 800 բրիտանացի զինծառայող
Մեծ Բրիտանիան Էստոնիա կուղարկի ծանր զինտեխնիկայով գումարտակ, հայտնում է Lenta.ru -ն՝ հղում անելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնին:
Նրա խոսքով՝ գումարտակի կազմում կլինի 800 զինծառայող, նրանց ենթակայության տակ կլինեն տանկեր, հրետանու մարտական մեքենաներ և անօդաչու թռչող սարքեր:
Գումարտակը կտեղակայվի 2017 թվականի գարնանը: Էստոնիայում բրիտանացիները կմիանան Ֆրանսիայից և Դանիայից ուժերին:
«Այդ ստորաբաժանումը կլինի իր բնույթով պաշտպանական, բայց այն կլինի ամբողջովին մարտունակ»,- ընդգծել է Ֆելոնը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հաստատել է Լեհաստանում և բալթյան 3 երկրներում չորս երկրների կոնտինգենտների տեղակայման ծրագիրը: Նշվում է, որ այդ քայլերն իրականացվում են տարածաշրջանում Ռուսաստանի «մտավախություններ առաջացնող» գործողությունների արձագանքման ռազմավարության շրջանակում: