28/10/2016 16:39
Ինձ համար վճարված գումարը խաղաժամանակ չի երաշխավորում. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է անգլիական թիմի վերջին խաղերին չմասնակցելու մասին:
«Ինձ համար վճարված գումարը խաղաժամանակ չի երաշխավորում: Այնպես որ՝ ես մարզումների ժամանակ հնարավոր ամեն բան անում եմ, որ տեղ նվաճեմ թիմի կազմում, սկսեմ նորից խաղալ:
Չեմ կարծում, թե մասնակցելու եմ բոլոր խաղերին: Խաղադաշտ դուրս գալս կախված է նաև մարզչի ընտրած մարտավարությունից և մեր մրցակցից: Կարող եմ ասել, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի օգնեմ «Մանչեսթեր Յունայթեդին»»,- ասել է Մխիթարյանն ում խոսքերն է մեջբերել The Mirror-ը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վերջին անգամ խաղաժամանակ ստացել է սեպտեմբերի 10-ին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում կայացած մանչեսթերյան դերբիում։