28/10/2016 12:15
Ինչ-որ մեկը չի կարող գալ ու գողանալ ձայները․ ՕԵԿ-ը մտահոգված չէ Ծառուկյանի վերադարձով
ՕԵԿ խմբակցությունը մտահոգված չէ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձով։
«Գագիկ Ծառուկյանի վերադառնալու որոշումն՝ իր որոշումն է։ Մենք մտավախություն չունենք։ Մենք միշտ աշխատում ենք այնքանով, որքանով այսօր հնարավորություն ունենք։ Մեր աշխատանքի գնահատականը մեր ընտրողն է տալիս և միշտ է այդպես եղել։ Մեր աշխատանքի արդյունքները կերևան ընտրությունների ժամանակ», - ասաց խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի Աժ-ում ճեպազրույցների ժամանակ:
Դիտարկմանը՝ չունի արդյոք խմբակցությունը մտավախություն, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձի դեպքում իրենց կուսակցությունը ձայներ կկորցնի, Մհեր Շահգելդյանը պատասխանեց, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Հայկական վերածնունդը» ցույց տվեց, որ ինքը կատարել է աշխատանք և արժանացել ժողովրդի վստահությանը։
««Հայկական վերածնունդի» ձայները մեր ձայներն են և մենք մտավախություն չունենք ընտրական գործընթացի մրցակցության վերաբերյալ։ Ինչ-որ մեկը չի կարող գալ ու գողանալ մեր ձայները», - ասաց նա։