28/10/2016 11:25
11 դատապարտյալ ստացան նույնականացման քարտեր ու կարող են կնքել աշխատանքային պայմանագրեր
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի 11 դատապարտյալն ստացան նույնականացման քարտեր, տեղեկացնում են ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական բաժնից:
2015թ. հունվարի մեկից առ այսօր արդեն 449 դատապարտյալ ստացել են նույնականացման քարտեր:
Ավելացնենք, որ նույնականացման քարտեր ստացած դատապարտյալներն այսուհետ կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիա-իրավական գործարքներին, մասնավորապես` կնքել աշխատանքային պայմանագիր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակ, գրանցել ամուսնություն, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն:
Գործընթացը շարունակվում է: