02/12/2016 12:18
Էդմոն Մարուքյանը չպատասխանեց հարցին, թե «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին դիմե՞լ են համագործակցության համար
Դեկտեմբերի 12-ին «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Aysor.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով երեք կուսակցությունների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, ասաց, թե դրանք ոչ միայն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար են, այլ նաև ավելի երկարատև համագործակցության:
Էդմոն Մարուքյանը չպատասխանեց հարցին, թե «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին դիմե՞լ են համագործակցելու նպատակով: Փոխարենը, նա խորհուրդ տվեց հարցն ուղղել այդ կուսակցություններին:
«Ես կարող եմ պատասխանել միայն «Լուսավոր Հայաստանին» և այն ուժերին վերաբերող հարցերին, որոնց հետ համագործակցում եմ», - եզրափակեց Էդմոն Մարուքյանը: