03/12/2016 13:18
Դուտերտեն հայտարարել է, որ Թրամփն իրեն աջակցում է թմրավաճառների դեմ պայքարում
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ, որի ժամանակ հավանություն է տվել երկրում թմրավաճառների դեմ տարվող պայքարում Դուտերտեի գործողություններին, հայտնում է РИА Новости-ն:
Միջազգային հանրությունը բազմիցս քննադատել է Ֆիլիպիններում թմրավաճառության դեմ տարվող պայքարի՝ Դուտերտեի մեթոդները։
Ուրբաթ Թրամփն ու Դուտերտեն, ըստ ֆիլիպինյան իշխանությունների, «շատ ուշագրավ և կենդանի» հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է 7 րոպե։ Զրույցի ընթացքում Թրամփը Դուտերտեին հրավիրել է 2017 թվականին Սպիտակ տուն այցելել։
«Եվ նա ինձ հաջողություններ մաղթեց իմ արշավում»,- ասել է Դուտերտեն։ Նրա խոսքով՝ Թրամփը կարծում է, որ թմրավաճառության դեմ երկրում տարվող պայքարը «ճիշտ ուղով» է ընթանում։
Մայիսին ընտրված Դուտերտեն «պատերազմ» է հայտարարել թմրամոլների և թմրավաճառների դեմ։ Ոստիկանության վերջին տվյալների համաձայն՝ Դուտերտեի նախագահ դառնալուց ի վեր երկրում թմրանյութերի հետ կապված մոտ 3 հազար մարդ է սպանվել։