03/12/2016 18:21
Դա գործընաց էր, որը ես անելու էի՝ անկախ նրանից՝ ՀՀԿ մտնելու էի, թե չէ. Վարչապետը՝ ապօրինի հարստացման դեմ պայքարի մասին
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր կազմակերպվել է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Կարեն Կարապետյանը, քննարկման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել ՀՀԿ վարկանիշը բարձրացնելու և ՀՀԿ-ականների շարքում ապօրինի հարստացողների դեմ պայքարելու համար, ասաց.
«Ես բացատրել եմ ՀՀԿ-ին անդամակցելու իմ դրդապատճառները և մոտիվացիան: Ես անկեղծ եմ ասել, ինչ ասել եմ: Ինչպե՞ս եմ աշխատելու կամ ի՞նչ եմ անելու ապօրինի հարստացման համար, ապա դա գործընաց էր, որը ես անելու էի՝ անկախ նրանից՝ Հանրապետական մտնելու էի, թե՝ չէ, որովհետև դրա անհարժեշտությունը կա», - ասաց նա:
Այն դիտարկամանը՝ ի՞նչ է անելու, որ ՀՀԿ-ն հաղթի, վարչապետն ասաց, որ իր ներկայացրած 7 կետերի մեջ անդրադարձել է այդ հարցին: Նրա խոսքով՝ պատճառներից մեկն այն էր, որ ինքը ՀՀԿ-ի հետ շփումներում նրանց մեջ նկատել է ցանկություն առաջին հերթին փոխվելու և փոխելու:
«Կստացվի՞, դա ժամանակը ցույց կտա, կա՞ դրա անհրաժետությունը՝ միանշանակ կա», - ասաց վարչապետը: