03/12/2016 17:58
Վաղվա օրը գրագետ մարդու օր է. վարչապետ
Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ դրական է վերաբերվում Հայաստանում գործող արտասահմանյան համալսարաններին:
«Շատ դրական: Լավ կրթական համակարգին լավ եմ վերաբերվում՝ անկախ նրանից՝ դա արևմտյան է, ֆրանսիական, թե, չգիտեմ, արաբական է», - նշեց վարչապետը:
Նա նաև ընդգծեց, որ «վաղվա օրը գրագետ մարդու օր է»:
«Լավ կրթական համակարգը խիստ անհրաժեշտ է: Այդ իսկ պատճառով՝ կրթությունը չափից ավելի կարևոր է՝ սկսած մեր նախադպրոցական, դպրոցական և, իհարկե, բուհական համակարգից», - ասաց Կ. Կարապետյանը: