03/12/2016 12:59
ՖԻՖԱ. Ներկայացվել է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման լավագույն եռյակը
ՖԻՖԱ-ն հրապարակել է այն երեք ֆուտբոլիստների անունները, որոնցից մեկը ճանաչվելու է 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
Տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներից թոփ-3-ում են հայտնվել հետևյալ խաղացողները.
Անտուան Գրիզման – «Ատլետիկո», Ֆրանսիայի հավաքական
Կրիշտիանու Ռոնալդու – «Ռեալ», Պորտուգալիայի հավաքական
Լիոնել Մեսսի – «Բարսելոնա», Արգենտինայի հավաքական
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով տարվա լավագույն խաղացողները հայտնի կդառնան 2017 թվականի հունվարի 9-ին: