06/12/2016 14:47
Թրամփի դուստրը որոշել է տեղափոխվել Վաշինգտոն
ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, որոշում են ընդունել Նյու Յորքից տեղափոխվել Վաշինգտոն, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով CNN հեռուստաընկերությանը:
Ընտանեկան զույգը, որը երեք երեխա ունի, արդեն սկսել է բնակարան փնտրել ԱՄՆ-ի մայրաքաղաքում: Ենթադրվում է, որ տեղափոխումը տեղի կունենա հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո: